Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հեռակա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել 2005-ին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով: Ըստ քննչական մարմնի՝ 2005-ին ոստիկանությունը Թբիլիսիում կանգնեցրել է նախկին պատգամավորին, հանե մեքենայից և ծեծել:
Գելաշվիլին հայտարարել է, որ իր վրա հարձակումը կազմակերպել է անձամբ Սահակաշվիլին: Վրաստանի նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է մի շարք այլ հանցանքներում ևս՝ պաշտոնական դիրքի չարաշահումից մինչև ցույցեր ցրելը: Նա հերքում է բոլոր մեղադրանքները՝ որակելով քաղաքական: