ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ովքեր են նվիրատվություններ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ովքեր են նվիրատվություններ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
23.11.2018 | 11:59

Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։
«Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտից 40 րոպե առաջ հայտարարվեց, որ շուրջ 11.5 ժամում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 10 միլիոն 808 հազար 160 դոլար: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հիմնադրամին նվիրաբերել է իր կես տարվա աշխատավարձը։


Հայաստանում Չինաստանի դեսպանատունը Հիմնադրամին է նվիրաբերել 17 հազար 500 դոլար, որի շնորհիվ Աշոցքի դպրոցը կօգտագործի արևային էներգիա։
Իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանների շնորհիվ հիմնանորոգվելու է Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը. Նրանք նվիրաբերել են 1 մլն 340 հազար ԱՄՆ դոլար:
Նվիրատվություն է կատարել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանի նվիրատվության շնորհիվ հիմնանորոգվելու է Գետավանի դպրոցը. Նա տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլար:
200 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել նաև «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը:
«Գրանդ» Հոլդինգի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանների նվիրատվության շնորհիվ հիմնանորոգվելու է Դիլիջան-Իջևան պետական նշանակության ճանապարհը, կբարեկարգվի Արցախի Աստվածամոր Սուրբ Հովանի նորակառույց եկեղեցու շրջակա տարածքը։ Նրանք այս գործին նվիրաբերում են 60 մլն դրամ:
ԱԱԾ աշխատակիցները հանգանակել են 9 մլն 527 400 դրամ: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նվիրել է մեկ ամսվա աշխատավարձը:


Գևիկ և Փիթեր Բաղդասարյաններն ու ընկերները 61 հազար դոլար են նվիրաբերել:
Ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը 1 մլն դոլար է նվիրաբերել:
Իրանի հայ համայնքը 100 հազար դոլար է նվիրաբերել:
Հայաստան Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում մինչ այս մարաթոնը անցկացրել էին ավանդական հեռախոսամարաթոններ: Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել էր 1 մլն 300 հազար կանադական դոլար: Եվրոպայի հայությունը հանգանակել էր 1 242 460 եվրո:
Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնաարդյունքին:
2017-ին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար:
2016-ին «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 15 մլն 428 հազար 777 դոլար:
«Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն–2015»-ի ժամանակ հավաքվել էր 10 մլն 378 հազար 465 դոլար,:
«Դեպի Արցախ» կարգախոսով «Հեռուստամարաթոն–2014»-ում հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 դոլար:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ