ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացու պերսոնա նոն գրատա է հայտարարել

Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացու պերսոնա նոն գրատա է հայտարարել
23.11.2018 | 12:08

Ֆրանսիայի իշխանությունները Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացու ներառել են պերսոնա նոն գրատա ցանկում՝ կապված Թուրքիայում սաուդ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետ: Նրանց մուտքը երկիր արգելվում է: Ֆրանսիայի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Փարիզում հույս ունեն «թափանցիկ և սպառիչ» պատասխան ստանալ լրագրողի սպանության գործով: Փարիզը դեմ է մահապատժի կիրառմանը ցանկացած պարագայում:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ