ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գարեգին Բ կաթողիկոսը հորդորեց նոր խանդավառությամբ մասնակցել հեռուստամարաթոնին

Գարեգին Բ կաթողիկոսը հորդորեց նոր խանդավառությամբ մասնակցել հեռուստամարաթոնին
23.11.2018 | 12:12

Ամեն տարեվերջին անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն ազգային մեր կյանքի կարևոր մասն է դարձել՝ արտահայտելով Հայաստանն ու Արցախը զորացնելու մեր ժողովրդի զավակների ձգտումն ու նպատակը` ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հեռարձակված ուղերձում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա հիշեցրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորիվ բազմաթիվ ընդգրկուն ծրագրեր են իրականացվել տարբեր ոլորտներում։
«Ազգի և հայրենիքի հզորության գրավականը մեր միասնությունն է։ Միասնաբար կարող ենք մեր երկիրը դարձնել ծաղկուն և հզոր, ժողովրդի կյանքը՝ առաջադեմ և բարեկեցիկ։
Հայրաբար հորդորում ենք, որ նոր խանդավառությամբ մասնակցություն բերեք հեռուստամարաթոնին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությանը մեր մասնակցությունը վկայություն է մեր հայրենիքի բարեշեն կյանքի հանդեպ մեր վստահության ու լավատեսության։ Աղոթում և հայցում ենք, որ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին»,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ