Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլյա Երկրորդը աԹբիլիսիում ժամերգության ընթացքում դիմել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլիին և Գրիգոլ Վաշաձեին` կոչ անելով զերծ մնալ կրքերի անհարկի թեժացումից:
«Վստահ եմ, որ դուք արժանապատվորեն կընդունեք թե հաղթանակը և թե պարտությունը: Հաղթանակի դեպքում, սակայն, ձեզնից և ոչ մեկին չպետք է թվա, որ նա մյուս թեկնածուից ավելի լավն է», - հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը: Նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին: