«Մոգերինիի հայտարարությունները անընդունելի են», - CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա հակադարձել է Մոգերինիի հայտարարություններին, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա օրենքի գերակայության սկզբունքին և Թուրքիայի ամենահայտնի քուրդ քաղաքական գործիչ Սելահեթդին Դեմիրթաշը մոտ ապագայում ազատ կարձակվի բանտից: Դեմիրթաշի հարցով վճիռ էր կայացրել ՄԻԵԴ-ը` ընդգծելով, որ նրա նախնական կալանքի «բոլոր ողջամիտ ժամկետները սպառվել են»: Դեմիրթաշը ձերբակալվել է 2016-ի նոյեմբերին: