ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«ՄԵՆՔ» դաշինքի անդամները հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ

«ՄԵՆՔ» դաշինքի անդամները հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ
23.11.2018 | 21:10

«ՄԵՆՔ» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Անժելա Խաչատրյանը նոյեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ։

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր, դաշինքի ծրագրային մոտեցումներ, ՀՀ-ԵՄ համագործակցության և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ