Ամենամտահոգ քաղաքացին կանգնած է ձեր դիմաց` լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե իր գնահատմամբ հիմա մտահոգ քաղաքացիներ շա՞տ կան: ՀՀԿ-ի կարգախոսն է «Մտահոգ ես, քվեարկիր ՀՀԿ-ին»: Երբ Նիկոլ Փաշինյանին հիշեցրին ՀՀԿ-ի կարգախոսը և հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում, ասաց. «Ես մտածում էի, որ այդ հարցն ինձ չեք տա»:
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քննարկվող կարգախոսերից «Նիկոլ վարչապետ»-ի վերաբերյալ քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս ընտրություններն ինչ-որ առումով նաև վարչապետի ընտրություններ են և կարող են լինել նաև վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ… Օրինակ՝ այն օրը երբ գնացել էի Մարտունի, մարդիկ, օգտագործելով իրենց վարչական ռեսուրսը, նաև երեխաները, վանկարկում էին այդ կարգախոսը»: