ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժիրայր Սեֆիլյան. Արցախում իշխանափոխության միջոցով կանխելու ենք հավանական պայթյունը

Ժիրայր Սեֆիլյան. Արցախում իշխանափոխության միջոցով կանխելու ենք հավանական պայթյունը
24.11.2018 | 14:04

«Սասնա ծռեր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Ժամանակն է» կարգախոսով: «Ժամանակն է գողոնը հետ վերադարձնելու, ժամանակն է հանցագործներին օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելու և այսպես շարունակ․ մեր կարգախոսն է՝ ժամանակն է»` «Ազատության» հետ զրույցում ասել է «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ գնում են խորհրդարան նախ և առաջ նախկին ուժերին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին թույլ չտալու կրկին մուտք գործել խորհրդարան:

Սեֆիլյանի փոխանցմամբ այդ հարցում իրենք ունեն հատուկ առաքելություն ու նաև ներուժ: - «Կարծում եմ, որ մեր մասնակցության պատճառով այդ ուժերից որևէ մեկը չի հայտնվելու Ազգային ժողովում», - նա: Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը երկար կյանք չի ունենալու՝ ամենաշատը 1.5 -2 տարի հետո նոր ընտրություններ են լինելու, քանի որ արմատական փոփոխությունները, որ պետք է կատարվեին հեղափոխությունից հետո մինչև այսօր տեղի չեն ունեցել` պետք է Ընտրական օրենսգիրքը բարեփոխվեր, ՀՀԿ-ն կասեցվեր, քաղաքական և տնտեսական լյուստրացիա պետք է տեղի ունենար, պատասխանատվության պետք է ենթարկվեին նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Այս ամենը «Սասնա ծռերը» փորձելու են իրականացնել խորհրդարանում: «Այս հարցում բնական է, որ մենք հավակնում ենք երկրորդ բևեռ լինելուն և այդ ներուժը ունենք: Ավելին՝ մենք այդպես ենք պատկերացնում զարգացումը», - նշեց Սեֆիլյանը:


Հարցին, թե ՊՊԾ գնդի վրա «Սասան ծռերի» հարձակման և 3 ոստիկանների սպանության փաստը, ընտրություններում բացասական ազդեցություն չի թողնի կուսակցության վրա, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե իրենց մտահոգողը այդ բացասական ազդեցությունը չէ, այլ ցավը, որ հնարավոր չեղավ խուսափել մարդկային զոհերից: Սեֆիլյանն ասաց, թե իրենք փորձել են հանդիպել սպանված 2 ոստիկանների հարազատներին, սակայն իրենց չի հաջողվում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պատճառով: «Օսիպյանի՝ ավելի ճիշտ Օսիպովի պատճառով այդ գործընթացը կիսատ է մնացել: Նա ամեն ձևի խանգարելա մեզ մոտենալ այդ ընտանիքներին՝ տարբեր ձևերով օգտագործելով իր պաշտոնը: Ավելի շատ՝ փորձել են ընտանիքներին այնպիսի հոգեվիճակում պահպանել, որ նրանք հրաժարվեն մեր հետ հանդիպել, - հայտարարեց Սեֆիլյանը: - Դժբախտաբար այս վերջին ամիսներին առիթ չեղավ հանդիպելու պարոն Փաշինյանի հետ, թե չէ այս ամենը ես պատրաստ էի նաև իրեն փոխանցելու: Այլ բաներ էլ կան, այդ մասին ես հավանաբար կփոխանցեմ պարոն Փաշինյանին»:


Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելուց բացի, «Սասնա ծռերը» ծրագրում են նաև իշխանափոխություն անել Արցախում, ինչպես Սեֆիլյանը շեշտեց՝ հնարավոր պայթյունը կանխելու համար. «Այսօրվանից մենք հայտ ենք ներկայացրել գործող իշխանություններին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Որպեսզի գտնվի այն ճանապարհային քարտեզը, որը առանց ցնցումի կապահովի իշխանափոխությունը»: Հարցին` մեկ տարի հետո Լեռնային Ղարաբաղում ընտրությունների միջոցով լինելու է իշխանափոխություն, ինչու՞ հիմա, Սեֆիլյանը պատասխանեց․ «Եթե սպասենք մի տարի, կարող է պատահի ցնցումով լինի: Այդպիսի իրավիճակ է: Անհամբեր են արդեն մարդիկ: Այս մեկուկես ամսվա մեր գործունեությամբ մենք մի կերպ ենք զսպում այդ ամենը: Եվ ես համոզված եմ, որ գործող իշխանությունները այդ խոհեմությունը կունենան և հանգիստ այդ լուծումը կգտնվի»: Հարցին էլ, թե ե՞րբ են նախատեսում սկսել այդ բանակցությունները կամ իշխանափոխության գործընթաց նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում, Սեֆիլյանը պատասխանեց․ - «Հնարավորինս շուտ: Բնականաբար՝ ընտրություններից հետո»:


18 տարվա պայքարից հետո միայն վերջերս Սեֆիլյանին հաջողվեց ստանալ Հայաստանի քաղաքացիություն, և քան որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը օրեր առաջ է ստորագրել նրան քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը, Սեֆիլյանը դեռևս չի հասցրել անդամակցել «Սասնա ծռեր» կուսակցությանը: Նաև քաղաքացիության խնդրի պատճառով նա չկարողացավ գրանցվել որպես պատգամավորության թեկնածու և ընդգրկվել «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակում: Սա քաղաքական հարց էր, թե զուտ իրավական և իսկապես հնարավորություն չկար, ինչպես ինքն էր ակնկալում՝ հետին թվով քաղաքացիություն ստանալ․ Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկանում պատասխանել. «Նախընտրական տրամադրությունների հետ ես չէի ուզի մանրամասնել»:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ