ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ոստիկանության պարզաբանումը Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության առնչությամբ

Ոստիկանության պարզաբանումը Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության առնչությամբ
24.11.2018 | 14:05

Ոստիկանությունը «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրում է ստախոսության մեջ:


«Ազատության» հետ զրույցում Սեֆիլյանը հայտարարել էր, թե ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոչընդոտում է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ հանդիպելու իրենց ջանքերը: «Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի: Սեֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որևէ փաստարկ ու հիմնավորում չունի և սնվում է զուտ իր երևակայությունից: Ժիրայր Սեֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից», - ասված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ