ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մարուքյան․ Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն

Մարուքյան․ Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն
24.11.2018 | 14:06

«Ելք» դաշինքում Փաշինյանի երբեմնի դաշնակիցները իրենց տեսնում են ընդդիմադիրի կարգավիճակում, արհեստական կոալիցիաների անդամ չեն պատրաստվում լինել: «Առաջին միավորի հարցը լուծված է ըստ էության, հեղափոխությունը այդ խնդիրն արդեն լուծել է: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն, իշխանության հարցը լուծված է»` գտնում է Էդմոն Մարուքյանը: Հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն ևս հիմնական ընդդիմադիր ուժ լինելու հայտ է ներկայացնում: Նախկին իշխանական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե Փաշինյանին տարբեր ժամանակներում աջակցած ուժերը ընդդիմադիր չեն։
Մարուքյանը հակադարձեց՝ քննադատելով ընդդիմություն չեն դառնում: Նաև կանխատեսեց, թե ՀՀԿ-ն անցողիկ շեմը չի հաղթահարելու․ «Սերժ Սարգսյանը հանդիսանում է ՀՀԿ ղեկավարը, և ես չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները ունեն նման զգացողություններ, որ նա ընդդիմության առաջնորդն է: Դա մեկ: Եվ մյուսը՝ վերջին հաշվով ի՞նչ է ընդդիմությունը: Ընդդիմությունը ապագա իշխանությունն է: Ու ես էլի չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները ՀՀԿ-ին տեսնում են որպես ապագա իշխանություն»:


Մեկնաբանություններ կան, թե նախկին իշխանությունն ընտրությունները երկու դեմքով են մասնակցում՝ ՀՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի», և հարց է առաջանում, թե ինչպես են համոզելու ընտրողին, որ կապ չունեն ՀՀԿ-ի հետ: «Լուսավոր Հայաստանի» անդամներն ասում են, թե նման պնդում անողները փաստեր չեն ներկայացրել, որ «իրենց կուսակցության ներկայացուցիչները ծառայել են նախորդ ռեժիմին»: Այս առնչությամբ Մարուքյանն ասաց․ «Հայաստանում տրադիցիոն եղել ա հետևյալը․ եթե ուզում են մարդուն փչացնեն, իրան կապում են իշխանությանը: Հիմա էլ սկսել են կապել նոր իշխանությանը»:
Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով, «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետության» կազմած «Լույս» դաշինքը չհաղթահարեց անցողիկ շեմը, ավագանու կազմում միայն օրենքի պահանջով հայտնվեց:
Մարուքյանի համար անցած ընտրությունները ուղեցույց չեն: Նա կարծում է, որ խորհրդարանականը ավագանու ընտրությունների հետ չի կարելի համեմատել։ Երևանյան ընտրությունը գործող խորհրդարանը ցրելու քվեարկություն էր:
Արդյո՞ք ընտրողի համար քվեարկելիս կարող որոշիչ է լինել, որ «Լուսավոր Հայաստանը», չնայած Փաշինյանի կոչերին, ապրիլյան իրադարձությունների ժամանակ այդպես էլ չմիացավ նրա նախաձեռնած փողոցային պայքարին:


Մարուքյանի արձագանքը․ «Այն ընտրություններում դա որոշիչ չի եղել մեզ համար, այս ընտրություններում էլ չի լինելու որոշիչ, որովհետև հեղափոխական ձայները դրանք Նիկոլ Փաշինյանի ձայներն են: Դա ճիշտ է և դա լեգիտիմ է, և որևէ այլ ուժ չպիտի հավակնի էդ ձայներին՝ որևէ ֆորմատով, թեկուզ ասելով, որ հուշագիր ունենք ստորագրած իրար հետ»:
Մարուքյանը չշտապեց միանալ այս օրերին ՀՀԿ-ից հնչող քննադատություններին, թե քարոզարշավը չսկսած Փաշինյանի այցերը մարզեր վարչական ռեսուրսի չարաշահում է․«Ճիշտն ասած, ընդհանրապես չեմ հասցրել հետևել՝ ուր ա այցելել վարչապետի պաշտոնակատարը: Ես էլ եմ մարզեր այցելել, ես «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակներ եմ բացել: Կարա մեկն էլ գտնի դրա մեջ ինչ-որ ռեսուրսի խախտում: Թող ամենամեծ խախտումը լինի մի օր շուտ ինչ-որ բաներ տեղադրելը: Թող զանգվածային փող չբաժանեն, մարդկանց չահաբեկեն, մարդկանց ազատ կամքի արտահայտության վրա որևէ կերպ չներգործեն: Թող ամենամեծ խախտումը ԵԱՀԿ դիտորդները արձանագրեն, որ ադմինիստրատիվ ավել հանդիպում ա արվել»:


Ընտրարշավի 12 օրերին «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները փորձելու են լինել բոլոր մարզերում․ խոշոր քաղաքներից բացի, նաև ճանապահին եղած համայնքներում։ Ընտրարշավը կսկսեն Սյունիքի Ագարակ քաղաքից՝ «Լուսավորիր Հայաստանը» կարգախոսով։

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ