ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թերեզա Մեյ. ԵՄ-ն բրեկզիտի ավելի լավ առաջարկ չի անի

Թերեզա Մեյ. ԵՄ-ն բրեկզիտի ավելի լավ առաջարկ չի անի
24.11.2018 | 14:09

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվում է հստակեցնել, թե հրաժարական կտա՞, եթե բրեկզիտի նախնական պայմանավորվածությունները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժի: «Կարող եմ միայն ասել, որ ներկայացված նախագիծը լավագույնն է, որ մեզ կարող է առաջարկել Եվրամիությունը: Եթե մենք մերժենք սա, ավելի լավ առաջարկներ մեզ չեն արվի», - ասել է Մեյը:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ