«Ժամանակը» գրում է. «Հայաստանում ոռոգման շրջանն ավարտվել է, սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անկում գրանցել: Սա նշանակում է, որ լճի ջուրն օգտագործվում է ոչ թե գյուղատնտեսական, այլ էժան էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Ըստ ԱԻՆ-ի պաշտոնական տվյալների՝ անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը իջել է 3 սանտիմետրով. եթե անցյալ տարի եղել է 1900.46 նիշի վրա, այժմ 1900.43 է»: