ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսը հրապարակել է Բաքվին վաճառած զենքի և ռազմական տեխնիկայի ցանկը

Բելառուսը հրապարակել է Բաքվին վաճառած զենքի և ռազմական տեխնիկայի ցանկը
24.11.2018 | 14:10

Բելառուսական 42.tut.by պարբերականը հոդված է հրապարակել Բելառուսի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին: Պարբերականի տվյալներով՝ 10-ամյա համագործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:


Ադրբեջանին մատակարարված ռազմական տեխնիկայի թվում նշվում է Т-72 մոդելի 150 տանկ, 12 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում, 120 Д-30 հաուբից, Սու-25 մակնիշի 12 ինքնաթիռ, Бук-МБ զենիթահրթիռային համակարգերի 2 գումարտակ, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: Սա զենքերի ողջ կազմը չէ, որը Բելառուսը մատակարարում է Ադրբեջանին: Երկիրը անհայտ քանակությամբ «Սկիֆ» հակատանկային համալիրներ է մատակարարել, բացի այդ Ադրբեջանի համար համաձայնեցրել է МАЗ 6317 և МАЗ 5317 ռազմական նշանակության բելառուսական մեքենաների հավաքումը: Բելառուսի և Ադրբեջանի միջև պայմանագրերի ծավալները, գործարքների արժեքներն ու մատակարարվող զենքերի տեսակները հաճախ գաղտնի են պահվում:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ