ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփի խորհրդականը միլիոնավոր դոլարներ է ստանում Fox-ից

Թրամփի խորհրդականը միլիոնավոր դոլարներ է ստանում Fox-ից
24.11.2018 | 14:12

Սպիտակ տան աշխատակազմում հեղահաղորդակցությունների գծով ղեկավարի տեղակալ Բիլ Շայնը միլիոնավոր դոլարներ է ստանում Fox հեռուստաընկերությունից, որտեղ աշխատել է նախկինում` գրել է Associated Press-ը: Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2017-ի մայիսին Fox News հեռուստաալիքի նախագահի պաշտոնից ազատվելուց հետո Շայնն իր նախկին գործատուից ստացել է 8,4 միլիոն դոլար: Նա հեռացել է ընկերությունից պայմանով, որ ընթացիկ և հաջորդ տարիներին կստանա ևս 7 միլիոն դոլար: Fox-ի և Շայնի պայմանավորվածությունը կկորցնի ուժը 2019-ի մայիսին: Fox News հեռուստաալիքը սովորաբար շատ բարձր գնահատականի է արժանացնում նախագահ Թրամփի և նրա վարչակազմի բոլոր քայլերը: ԱՄՆ նախագահն էլ հաճախ է հարցազրույց տալիս այս հեռուստաընկերությանը: Թրամփը բազմիցս նշել է, որ Fox News-ն իր սիրելի հեռուստաալիքն է: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահը հաճախ է դիտում այս հեռուստաալիքը և ընկերական հարաբերություններ է պահպանում որոշ հաղորդավարների հետ:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ