ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է

Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է
24.11.2018 | 20:29

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019-ին պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման հետևանքով աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորություններ են ստեղծում:


«Դրա համար մենք ասում ենք, որ հնարավորություններ ենք ստեղծում: Իմ ուղերձը դա է. մարդիկ ինչի՞ են մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ: Ասում են՝ կախարդական փայտիկը ո՞րն է: Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է: Որտեղ եք տեսել, որ երկրում մեկ-երկու ամսում գրանցված աշխատողների թիվը 38 հազարով ավելանա: Բա կախարդական փայտիկ չի՞ այն, որ երկրում ընտրություններ չեն կեղծվում: Եթե կախարդական փայտիկ չի, մի հատ նմուշի համար չկեղծված ընտրություններ անցկացնեիք: Այո, կախարդական փայտիկ է, և այդ կախարդական փայտիկն ամեն օր գործում է: Կախարդական փայտիկ չի՞, որ երկրի վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է, և, ով զարմանք՝ քաղաքացիներն էլ իրեն են ողջունում»` ասել է Փաշինյանը: Նա շնորհակալություն հայտնեց այն գործատուներին, որ ընկալել են իր ուղերձը ու իրենց աշխատակիցներին սպիտակ դաշտ են բերել: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մարդկանց ամեն ինչով օգնելու են, որ նրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի, որ կարողանան հարստանալ և հարստացնել:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ