ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նոր ԱԺ-ն կընտրվի ողջ ժամկետով գործելու համար, իսկ Արցախում տեղի կունենան ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ

Նոր ԱԺ-ն կընտրվի ողջ ժամկետով գործելու համար, իսկ Արցախում տեղի կունենան ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ
24.11.2018 | 20:30

Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի համար, կարծես թե, ընտրությունները վաղուց տապալված են` այսօրվա երթի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե համաերևանյան երթը նպատակ ունի տապալելու ընտրությունները: Անդրադառնալով հարցին, թե ընտրություններից հետո միանձնյա կառավարություն կձևավորե՞ն, թե՞ ազգային համաձայնության կառավարություն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, պետք է լինի հստակ ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն»: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե նոր ձևավորվող խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ հեղափոխության հիմնական առանցքային խոստումները չեն կատարվել` ԸՕ-ն չի փոխվել, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, ՀՀԿ-ն չի հեռացվել քաղաքականությունից, վարչապետի պաշտոնակատարն ասաց.
«Բա ի՞նչ ենք արել, սևաթույր պաստառները չե՞ք տեսել…Ինչ վերաբերում է խորհրդարանին, ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է, և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»,-նշեց նա:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի մեկ այլ հայտարարությանը, թե մինչև 2020-ի ընտրությունը պետք է հեղափոխություն, իշխանափոխություն լինի Արցախում, որ պայթյուն չլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լիարժեք աջակցություն է հայտնում Արցախի իշխանություններին և ժողովրդին և համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, և ժողովուրդը կընտրի իշխանություն, որոշիչ ուժը Արցախն է:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ