Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նիկոլ Փաշինյան. Լիազորությունների հավասարակշռում պետք է լինի խորհրդարանի ու վարչապետի միջև

Նիկոլ Փաշինյան. Լիազորությունների հավասարակշռում պետք է լինի խորհրդարանի ու վարչապետի միջև
24.11.2018 | 20:33

Կիրակի կհրապարկվի «Իմ քայլը» դաշինքի վերջնական ծրագիրը՝ հիմնված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի գաղափարախոսության վրա, որն ընդունվել է կուսակցության հիմնադրման ժամանակ՝ 2015-ին։ Այսօր քայլարշավին լրագրողների հետ զրույցում նման ասաց «Իմ քայլը »-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե ծրագրում ի՞նչ տեղ է գտել սահմանադրական փոփոխության գաղափարը, Փաշինյանը պատասխանեց, թե կփոխվեն որոշակի դրույթներ։ «Մեր ծրագրում դա ոչ թե տեղ է զբաղեցնում, այլ ձևակերպվել են հայեցակարգային դրույթներ. մեր Սփյուռքի հայրենակիցներին սահմանափակող դրույթերը պետք է հանենք։ Սահմանադրական փոփոխությունների նպատակը զուտ փոփոխություն անելը չպետք է լինի, այլ պետք է ինչ-որ նպատակների հասնելու համար լինի, հիմա որտեղ անհրաժեշտ կլինի, կկիրառենք»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտութուն չի տեսնում։ Նա, խոսելով սուպերվարչապետության մասին, նշեց, թե ասել ու ասում է, որ պետք է իրական խորհրդարանական համակարգ ձևավորվի: «Լիազորությունների հավասարակշռում պետք է լինի խորհրդարանի ու վարչապետի միջև, սակայն պետք է անել այնպես, որ իշխանության կառուցվածը չտուժի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինանը։

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ