ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսպանիան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ զիջումներ է պահանջում Ջիբրալթարի հարցում

Իսպանիան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ զիջումներ է պահանջում Ջիբրալթարի հարցում
25.11.2018 | 14:17

Իսպանիան շարունակում է սպառնալ արգելափակել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագիրը, եթե լրացուցիչ զիջումներ չստանա Ջիբրալթարի հարցում` հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:


Մադրիդի հայտարարությունը հնչում է Լոնդոնի և Բրյուսելի բանակցությունների ընթացքում: Իսպանիան կասկածի տակ է դնում Ջիբրալթարի նկատմամբ բրիտանական ինքնիշխանությունը և պահանջում է, որ փաստաթղթում ներառվի կետ, ըստ որի Ջիբրալթարի ապագան կորոշվի Մադրիդի և Լոնդոնի միջև ուղղակի բանակցություններում:
ԵՄ անդամ մյուս երկրները պատրաստ են համաձայնագրին հավանություն տալ նոյեմբերի 25-ին, սակայն բրեկզիտի ճակատագիրն անհայտ է Մեծ Բրիտանիայի ներսում` կողմնակիցները պնդում են, որ պայմանագիրը շահավետ է, ընդդիմախոսները պահանջում են ԵՄ-ից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել: Վարչապետ Թերեզա Մեյը բացառել է նոր հանրաքվեի անցկացումը:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ