ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Սա քավության երթ էր

Նիկոլ Փաշինյան. Սա քավության երթ էր
25.11.2018 | 14:19

Համաերևանյան երթը, որը նախաձեռնել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տևել է 9 ժամ 25 րոպե։ Փաշինյանն ու նրա կողմնակիցները անցել են 37.5 կմ։ Վարչապետի պաշտոնակատարը երթը ամփոփեց Հանրապետության հրապարակում կառավարության շենքի դիմաց։ «Մենք սրանով ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մեր կամքն ամուր է քարից էլ, և մեր ոգին հանձնվել չգիտի։ Մեր ազատ Հայաստանի կառուցման ճանապարհին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի, մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, ժողովրդի մանդատը։ Հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ նայեցինք, ստացանք օրհնությունը։ Սա քավության երթ էր, որովհետև մենք արդեն վեց ամիս առաջնորդում ենք Հայաստանը՝ իշխանության կարգավիճակով և սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր սխալների համար, հնարավոր վրիպումների համար։ Սա քավության երթ էր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որևէ պահ այս ընթացքում դառնացել են, ովքեր հիասթափություն են ապրել այս ընթացքում», - հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև երթը համարեց ուխտագնացություն երևանյան փողոցներով, որով հաստատել են հավատարմությունը «թավշյա հեղափոխության արժեքներին»։
Կառավարության մոտ նա հայտարարեց «թավշյա, ոչ բռնի» տնտեսական հեղափոխության մասին։ Փաշինյանը խոստացավ, որ հեղափոխության արդյունքում Հայաստանը կդառնա տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիաներով, արդյունաբերական երկիր։

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ