ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թերեզա Մեյը խնդրել է բրիտանացիներին աջակցել Brexit-ի նախագծին

Թերեզա Մեյը խնդրել է բրիտանացիներին աջակցել Brexit-ի նախագծին
25.11.2018 | 14:22

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիմել է բրիտանական հասարակությանը՝ խնդրելով աջակցել ԵՄի հետ Brexit-ի համաձայնագրի ընդունմանը: «Հաջորդ տարվա մարտի 29-ին Միացյալ Թագավորությունը դուրս կգա ԵՄ կազմից: Մեր ազգի համար նոր էջ է բացվելու, և ես ցանկանում եմ, որ դա մեր երկրի համար լինի զարթոնքի և համերաշխության պահ», - ասել է Մեյը:

Նա շեշտել է, որ կիրակի Բրյուսելում մեկնարկող ԵՄ գագաթաժողովում փորձելու է հասնել նրան, որ ԵՄ անդամ 27 երկրները հաստատեն համաձայնագրի նախագիծը: Դրանից հետո նա «քարոզելու է», որ նախագծին աջակցեն նաև Մեծ Բրիտանիայի հասարակությունն ու խորհրդարանը, և արդեն Եվրախորհրդարանի հաստատումից հետո այն ուժի մեջ կմտնի:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ