ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եգիտոսում սարկոֆագներով և որմնանկարներով հնագույն դամբարաններ են հայտնաբերվել

Եգիտոսում սարկոֆագներով և որմնանկարներով հնագույն դամբարաններ են հայտնաբերվել
25.11.2018 | 14:23

Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մերձակայքում հնագետները փարավոնների 19-րդ արքայատոհմի (մ.թ.ա. 1292-1186) դամբարան են հայտնաբերել` տեղեկացրել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանաին:

Դամբարանում, որն ամենայն հավանականությամբ, պատկանել է Ամոն աստծու տաճար հոգևոր ծառայողին, գիտնականները մումիայով սարկոֆագ են հայտնաբերել և տարատեսակ առարկաներ, այդ թվում՝ հուղարկավորման սափորիկներ, դիմակ: Դամբարանի պատերը զարդարված են գունավոր նկարներով: Հնագետները ևս մեկ դամբարան են հայտնաբերել մոտակայքում, որտեղ երկու սարկոֆագ և մումիաներ են գտնվել: Այդ դամբարանը համապատասխանում է փարավոնների 25-րդ արքայատոհմի ժամանակաշրջանին:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ