ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էմանուել Մակրոնը դատապարտել է բռնությունը «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ

Էմանուել Մակրոնը դատապարտել է բռնությունը «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ
25.11.2018 | 14:24

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ կիրառված բռնությունը և ամոթանք է տվել նրանց, ում գործողությունների հետևանքով տուժել են օրինապահ մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիները և լրագրողները:

«Շնորհակալության մեր իրավապահ մարմիններին իրենց խիզախության և պրոֆեսիոնալիզմի համար: Ամոթ նրանց, ովքեր հարձակվել են նրանց վրա: Ամոթ նրանց, ովքեր բռնություն են գործադրել այլ քաղաքացիների նկատմամբ: Հանրապետությունում տեղ չկա նման բռնությանը»` թվիթերյան իր էջում գրել է Մակրոնը: «Դեղին բաճկոնների» շաբաթօրյա ցույցերին 100 000 մարդ է մասնակցել, 130-ը ձերբակալվել են:
Ցույցերը լուսաբանելիս տուժել էին RT France հեռուստաալիքի թղթակիցները:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ