ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ի՞նչ գինիներ է ներկրում և արտահանում Եվրոպան

Ի՞նչ գինիներ է ներկրում և արտահանում Եվրոպան
25.11.2018 | 14:26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ֆրանսիայի իշխանություններին ամերիկյան գինու ներմուծման համար բարձր հարկեր սահմանելու մեջ՝ անվանելով այդ ոլորտում տիրող իրավիճակը «անարդար»: Statista կայքի վիճակագրությունը վկայում է, որ ոչ միայն ֆրանսիացիները, այլև մյուս եվրոպացիները քիչ են գնում ամերիկյան գինի։ Պատճառը բարձր սակագները չեն, այլ փաստը, որ եվրոպական երկրներն իրենք արտադրում են գերազանց գինիներ, որոնք մեծ պահանջարկ ունեն ոչ միայն իրենց հայրենիքում, այլև ԱՄՆ-ում: Eurostat-ի տվյալներով` ԵՄ-ն համարվում է գինու խոշորագույն արտադրող, որ 2013-2017-ին արտադրել է տարեկան միջին հաշվով 168 միլիոն հեկտոլիտր: Եվրոպացիներին կարելի է անվանել գինու հայրենասերներ․ նրանց խմած գինիների 50%-ը տեղական բրենդի են, 28%-ը՝ ԵՄ այլ երկրներից: Իսկ եվրոպական գինիների հիմնական սիրահարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը։

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ