ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխութունը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխութունը
25.11.2018 | 14:28

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթն ավարտեց Հանրապետության հրապարակում կարճ հանրահավաքով, որտեղ հայտարարեց, որ ազդարարում է Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության սկիզբը:

«Այսօր մենք իրականացրինք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաերկար և ամենատևական երթը: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե, և 37.5 կմ մեկ օրվա մեջ։ Ինչ խորհուրդ ուներ այս ամենը. առաջինը՝ մենք սրանով ևս մեկ անգամ ի ցույց դրեցինք, որ մեր կամքը ամուր է քարից էլ, և մեր հոգին հանձնվել չգիտի, և մեզ ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման ճանապարհին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի, որովհետև մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, ժողովրդի մանդատը, և մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, որքան մեր ժողովուրդը կցանկանա:


Իսկ այսօր մենք տեսանք հազարավոր քաղաքացիների, հազարավոր քաղաքացիների ողջունեցինք, նրանց աչքերի մեը նայեցին, հազարավոր քաղաքացիների օրհնությունը ստացանք: Երկրորդ խորհուրդը հետևյալն էր՝ դա, ըստ էության, ինչ-որ առումով քավության ճանապարհ էր, որովհետև մենք արդեն 6 ամիս՝ առաջնորդում ենք Հայաստանը կառավարության ու իշխանության կարգավիճակով: Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների ու վրիպումների համար: Սա նաև ի հարգանս քավության երթ էր բոլոր այն քաղաքացիների, ովքեր որևէ կերպ դառնացել են այս ընթացքում, որևէ հիասթափություն են ապրել այս ընթացքում: Բայց, սա նաև ոչ թե երթ էր, այլ մի յուրօրինակ ուխտագնացություն Երևան մայրաքաղաքի փողոցներով: Մենք, այս ուխտագնացությամբ, հաստատեցինք մեր հավատարմությունը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին:


Մենք ցույց տվինք, որ հավատարիմ ենք այդ ճանապարհին, և մեզ ոչինչ չի ստիպի շեղվել այդ ճանապարհից: Հեղափոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ ձեզնից ու մեր քաղաքական թիմից լիազորված ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեցի, որ Հայաստանում մեկնարկում է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և այդպես էլ տեղի ունեցավ: Եվ ես հիմա այստեղից ուզում եմ ազդարարել, որ Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխութունը, որի արդյունքներով Հայաստանն իսկապես դառնալու է տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բարեկեցիկ երկիր, երջանիկ մարդկանց երկիր, ազատ մարդկանց երկիր, հզոր մարդկանց երկիր»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ