ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում

Նիկոլ Փաշինյան. Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում
25.11.2018 | 20:12

«Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Մեր համոզմունքն է, որ պետական գործառույթն անհատի երջանության համար բավարար պայմաններ ստեղծելու իմաստով հետևյալն ՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների ազատությունը, պետք է մեր երկրում կարողանանք ապահովել արդարություն, անվտանգություն ու յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ-ում մարդու, քաղաքացու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի անկասելիորեն»` «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ՀՀ-ում պետք է բացառված լինեն քաղաքական ու տնտեսական հետապնդումները: «Հոգատար հանրություն ասելիս մենք նկատի ունենք անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսումը: Մենք մարդկանց մասին հոգ տանելը հասկանում ենք նրանց օգնելը, աջակցելը, որ նրանք հավատան իրենց ուժերին, կարողանան ճեղքել իրենց հուսահատությունն ու խեղճությունը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանն ասաց, որ իրենք այս ամենի համար արդեն շատ տեսանելի ապացույցներ են ներկայացրել՝ ցույց տալով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը վճռորոշ է:


«Առաջիկա հինգ տարիներին խնդիր ենք դրել, որ Հայաստանում ընդհանրապես արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, քանի որ մենք համարում ենք, որ այդ երևույթը հարիր չէ Նոր Հայաստանին, 21-րդ դարի Հայաստանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենք մտածողության փոփոխություն էլ են իրականացնելու, հասարակական հոռետեսությունը լավատեսությամբ են փոխարինելու:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ