ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ գագաթաժողովում հայտարարվել է բրեկզիտի պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետը

ԵՄ գագաթաժողովում հայտարարվել է բրեկզիտի պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետը
25.11.2018 | 20:13

Եվրոպական խորհուրդը որոշել է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ 2019-ի մարտի 30: «Եվրոպական խորհուրդն առաջարկում է հանձնաժողովներին, Եվրախորհրդարանին և Խորհրդին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` 2019-ի մարտի 30-ին համաձայնագրի ուժի մեջ մտնելն ու կանոնակարգված ելքն ապահովելու համար»,- հաղորդում է Եվրախորհրդի մամլո ծառայությունը:
Եվրախորհրդի ներկայացուցիչները նշել են, որ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի հաշվի առնելով նախկին որոշումներում ընդգրկված ընդհանուր դիրքորոշումներն ու սկզբունքները:


ԵՄ կազմում մնացող 27 երկրների առաջնորդները հավանություն են տվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրին` հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ փոխանցում է Reuters-ը: «ԵՄ 27 երկրներ հավանություն են տվել համաձայնագրին և ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև ապագա հարաբերությունների քաղաքական հռչակագրին»,- ասել է Տուսկը:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ