ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգլիայի արևելքում գտել են անգլոսաքսոնական խոշոր գերեզմանոց

Անգլիայի արևելքում գտել են անգլոսաքսոնական խոշոր գերեզմանոց
25.11.2018 | 20:15

Շեֆիլդի համալսարանի հնագետների խումբը Անգլիայի հյուսիսում՝ Լինքոլնշիր դքսության մերձակայքում, սկսել է գերեզմանոցի պեղումներ և հայտնաբերել է անգլոսաքսոնական խոշոր գերեզմանոց՝ թվագրված մ.թ. 5-6-րդ դար: Գերեզմանոցում գտնվում են 20 տղամարդու և կանանց մնացորդներ, սաթից և ապակուց զարդարանքներ: Հնագետները ջանում են կարճ ժամկետում դուրս բերել արտեֆակտները, որ չվնասվեն գյուղատնտեսական աշխատանքներից:


Գտածոյի արժեքավորության մասին պատմել է պեղումների ղեկավար Հյու Ուիլմոթը. «Գերեզմանոցների հատվածներում երեխաների մարմիններ այս տարվա պեղումների ժամանակ դեռ չենք հայտնաբերել, սակայն շիրիմներից մեկը զարմացրել է՝ նրանում եղել է հարուստ հագնված կին՝ մանկիկի հետ»:
Նա նշել է, որ հրաշալիորեն պահպանվել են մարդկանց մնացորդները և հայտնաբերվել են զարդեր, հոնքերի ունելիներ և զենք, որոնք թույլ են տալիս հասարակության (որին պատկանել են այդ մարդիկ) սոցիալ-մշակութային դինամիկայի վերաբերյալ եզրակացություններ անել:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ