ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վախճանվել է Բեռնարդո Բերտոլուչին

Վախճանվել է Բեռնարդո Բերտոլուչին
26.11.2018 | 23:52

Երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր Հռոմում վախճանվել է աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին:
Նա ծնվել էր 1941 թվականին Պարմայում: Բերտոլուչիի առավել հայտնի ստեղծագործություններն են 1970 թվականին նկարահանված «Կոնֆորմիստ» և 1972-ին նկարահանված «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմերը:


1987 թվականին Բերտոլուչին արժանացել էր ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին «Վերջին կայսրը» ֆիլմի համար:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ