ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սասուն Միքայելյան. Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը

Սասուն Միքայելյան. Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը
26.11.2018 | 23:53

Մեր նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որը անհնարին էր, որը ձևավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, որ հնարավոր չի հաղթել, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, թե ինչ մարդիկ ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին», - հայտարարեց Սասուն Միքայելյանը։

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ