ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խաչատուր Քոքոբելյանը՝ ՀՀԿ-ին

Խաչատուր Քոքոբելյանը՝ ՀՀԿ-ին
26.11.2018 | 23:56

«Մենք» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը համաձայն չէ, որ ՀՀԿ-ն գալիս է ընդդիմություն դառնալու: Քոքոբելյանը պնդում է՝ ՀՀԿ-ն չի եղել իշխանություն, որ հիմա էլ դառնա ընդդիմություն: «Այսօր մի վիճակում ենք հայտնվել, որ հանրապետականներն ասում են՝ մենք ենք ընդդիմություն, որովհետև մենք եղել ենք իշխանություն: Ա՛յ, տղերք ջան, դուք ի՞նչ իշխանություն եք եղել, որ ի՞նչ ընդդիմություն լինեք: Մի առաքելություն ունի Հանրապետականը՝ իր շարքերից գողացողների գողոնը նախ վերադարձնել ժողովրդին, նոր ժողովրդի հետ խոսել», - նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում հայտարարեց Քոքոբելյանը: Խոսելով խորհրդարանում իրենց ներկայացվածության մասին՝ Քոքոբելյանը նշեց, որ եթե անգամ իրենք քիչ թվով պատգամավորներ ունենան ԱԺ-ում, միևնույն է, հետևելու են թոշակների և աշխատավարձերի 25 տոկոս բարձրացմանը:


««Մենք» դաշինքը, լինելով ԱԺ-ում նույնիսկ 10 պատգամավորով, ապահովելու է, որ ոչ մի իշխանություն չկարողանա չբարձրացնել թոշակը առնվազն 25 տոկոսով: Դա մեր պայմանն է: Մանկավարժների, բժիշկների աշխատավարձը, պաշպանության ոլորտի՝ սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձը 25 տոկոսով պետք է բարձրանան: «Որտեղի՞ց». միշտ հարցնում են, բոլորն էլ ուզում են բարձրացնել, բայց բոլորն էլ չեն ուզում գողոնն ու ստվերը վերացնել: Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում բեկում է տեղի ունեցել՝ հանցագործները վերացված են իշխանություններից, բայց նույն Փաշինյանի և իր կառավարության կողմից չի վերացվել ստվերը, մոնոպոլիան», - ասաց Քոքոբելյանը

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ