Արդեն նորեկները չեն համբերում և ընտրություններից 5 պակաս անում են պաշտոնի չարաշահումներ։ Այսօր հայտնի դարձավ մի շատ տհաճ իրողություն։ Պարզվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նորանշանակ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, որ ոչ վաղ անցյալում աշխատում էր պետական գույքի կառավարման կոմիտեում որպես կոմիտեի նախագահի՝ Նարեկ Բաբայանի առաջին տեղակալ և միայն վերջերս է դարձել սպորտի փոխնախարար, ցուցադրել է իր չտեսությունը՝ մոռանալով ուր և ինչու է գնացել։ Ի դեպ, վերջինս Նարեկ Բաբայանի մտերիմ ընկերներից է։
Պարզվում է՝ այս երիտասարդը՝ Գևորգ Լոռեցյանը, նշանակվելով սպորտի փոխնախարար, չի հավանել կառավարության կողմից իրեն հատկացված 2006-2008թթ. արտադրության TOYOTA CAMRY կամ HYUNDAI AZERA ծառայողական ավտոմեքենան։ Աչք ունենալով պետական գույքի կառավարման կոմիտեին ենթակա «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին սպասարկող նոր մեքենայի վրա (Նիսսան մակնիշի սև ավտոմեքենա՝ 375 SS 60 պետհամարանիշով, 2014 թ. արտադրության ), օգտագործելով մտերիմ ընկերոջ՝ Նարեկ Բաբայանի պաշտոնի հնարավորությունները, որոշել է վերցնել ՊՈԱԿ-ի տնօրենին սպասարկող նոր Նիսսան մակնիշի մեքենան և դարձնել իրեն սպասարկող մեքենա սպորտի նախարարությունում։ Տեղը տրմադրել է ավելի հին, մաշված մեքենա։ Նշենք, որ տվյալ մեքենան համարվում է ՊՈԱԿ-ի սեփականությունը և ձեռք է բերվել ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական շահույթից առաջացած միջոցների հաշվին՝ տարաժամկետ մարման եղանակով։ Բնականաբար Նարեկ Բաբայանը, չմերժելով ընկերոջ քմահաճույքը, հրամայել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին հանձնել մեքենան սպորտի փոխնախարար Գ. Լոռեցյանին՝ առանց կառավարության որոշման։
Ցավոք վերոնշյալ պաշտոնյաները, հաշվի չառնելով 2 օր առաջ մամլո ասուլիսում պարոն Փաշինյանի հնչեցրած մոտեցումները՝ ծառայողական ավտոմեքենաների տնօրինման հետ կապված, թերևս շարունակում են նախորդների գործելակերպը՝ պաշտոնական դիրքի չարաշահումները։ Ուզում ենք հավատալ, որ հեղափոխությունը չի եղել նրանց համար, ովքեր նախորդների ժամանակ հնարավորություն չունին գռփելու, իշխելու և հիմա եկել են բացը լրացնելու։
Որպես ՀՀ քաղաքացի չենք կարող հանդուրժել, որ երկիրն իրենց մեջ-մեջ անողներին եկել են փոխարինելու ավելի կատարելագործված կոմֆորմիստներ։
ՀՀ պարոն վարչապետ, խնդրում ենք ուշադրություն հատկացնել այս պաշտոնական դիրքի չարաշահման, չտեսության դրսևորման վրա և բացառեք նման մարդկանց ու երևույթները պետական համակարգից, քանի դեռ ավելի մեծ ախորժակ չի բացվել։ Ինչպես տեսնում եք, իշխանական դիրքը շատերին է փչացնում, և մարդիկ մոռանում են, որ եկել են չկրկնելու նախորդների սխալները, եկել են ծառայելու ժողովրդին և պետությանը, բայց, ավաղ, իրենց ծառայողի պես չեն պահում։ Եվ հարց է ծագում՝ բա ո՞ւր մնացին էն հեծանիվով, մետրոյով, ոտքով գործի գնացող «ազնիվ» և «օրինակելի» պաշտոնյաները։
Հարգելի վարչապետ ակնկալում ենք Ձեր անաչառ մոտեցումը։