ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Սասնա ծռերն» արձագանքում է Նիկոլ Փաշինյանին

«Սասնա ծռերն» արձագանքում է Նիկոլ Փաշինյանին
27.11.2018 | 22:36

«Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը: Հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը», - նշում են կուսակցության ներկայացուցիչները։


«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը երեկ խորհուրդ էր տվել ուժերից մեկին, «չշշկռվել» ու չշփոթել նոր իշխանություններին Սերժ Սարգսյանի իշխանության հետ․ «Կան ուրիշ քաղաքական ուժեր, որոնք էսօրվանից ասում են՝ էս խորհրդարանը մի տարվա կյանք ա ունենալու, տարիուկեսվա կյանք ա ունենալու․․․ Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք ա տրված որոշել խորհրդարանի և երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը՞: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չի»:
«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը հղում է անում իրենց հայտարարությանը, որտեղ նշել են, թե «Փաշինյան արել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ»․ - «Տեքստը պարոն Փաշինյանի հայտարարության պարունակում է վիրավորական բնույթի ենթատեքստ: Կարծում եմ, բոլորին պարզ է, այստեղ լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա»:


Հայաստանի վարչապետի պաշտոնակարտարի և հեղափոխությունից հետո որպես կուսակցության գրանցված «Սասնա ծռերի» բանավեճը սկսվեց վերջիներիս հայտարարությունից, թե դեկտեմբերի 9-ին ընտրվելիք խորհրդարանը 2 տարվա կյանք է ունենալու։ «Այն ծրագիրը, որը ներկայացված է մեր այս նախընտրական բուկլետում, ներառում է առաջիկա երկու տարիները: Ոչ ավելի, որովհետև, մենք կարծում ենք, իրադարձությունները թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում այնքան բուռն են ընթանում, նաև մեր երկրի զարգացումները նույնպես դրդելու են նրան, որ առաջիկա երկու տարուց հետո կառաջանա անհրաժեշտություն իսկապես նորից ընտրություններ անցկացնելու», - հայտարարել էր Վարուժան Ավետիսյանը:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ