ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախագահը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը

Նախագահը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը
27.11.2018 | 22:38

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կազմակերպված քննարկմանը` համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների հարցեր։

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։ Քննարկմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, Գերմանիայի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, Բունդեստագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ