ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյան. Տեսնելով պարոն Փաշինյանին՝ այդքան հեշտ չի իր վիճակը, ես ձեզ ասեմ, հալալ ա իրան

Գագիկ Ծառուկյան. Տեսնելով պարոն Փաշինյանին՝ այդքան հեշտ չի իր վիճակը, ես ձեզ ասեմ, հալալ ա իրան
27.11.2018 | 22:41

Աբովյանում ԲՀԿ քարոզարշավում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Մենք պետք է ուժեղ լինենք, հզոր լինենք, ժողովուրդ, հզորի հետ են բանակցում, թույլի հետ ոչ մեկ չի բանակցում»։ Նա ասաց, թե մարդ պետք է իրեն դնի դիմացինի տեղը, որ կարողանա ծանրության տակ մտնել։ «Դա հեշտ գործ չի, ես ձեզ ասեմ, տեսնելով պարոն Փաշինյանին՝ այդքան հեշտ չի իր վիճակը, ես ձեզ ասեմ, այսօր բոլորը արել է մարդը, հալալ ա իրան, ու մինչև վերջ էլ ուզում է անի», - ասաց նա։ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է մտածել մեկ ընտանիքի ձևով։ «Ժամանակն է փոխվելու, որ մարդիկ իրենց կյանքում օր օրի այդ փոփոխությունն զգան», - ընդգեց ԲՀԿ առաջնորդը։

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ