Մարդ կա, որ վատանում է պարբերաբար, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում: Հարգելի՛ս, չփորձես վախեցնել հանրապետականներին, այս մարդիկ վախեցողները չեն, մեր հետևում կանգնած մարդիկ վախեցողը չեն` այսօր ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«Մեր կուսակցությունը սովետական ԳՈՒԼԱԳ–ից չի վախեցել, մեր կուսակցությունը Արցախյան ճակատամարտի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել, մեր կուսակցությունը պետականության վերականգնման առաջին տարվանից պատասխանատվությունից չի վախեցել, քեզանից էլ չենք վախենալու»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Նա հաջողություն մաղթեց ընտրարշավին մասնակից քաղաքական ուժերին: