ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյան. Պետք է բոլորն աջակից լինեն Փաշինյանին, մարդու մատից փուշ հանեն, ոչ թե նրա համար պրոբլեմներ սարքեն

Գագիկ Ծառուկյան. Պետք է բոլորն աջակից լինեն Փաշինյանին, մարդու մատից փուշ հանեն, ոչ թե նրա համար պրոբլեմներ սարքեն
27.11.2018 | 22:44

Աբովյանում ԲՀԿ հանրահավաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Մեր Ղարաբաղի խնդիրը... մենք պետք է հզոր լինեք, հզորի հետ են բանակցում, թույլի հետ ոչ ոք չի բանակցում, մեր կյանքի խնդիրն ու նպատակն է, որ չմոռանանք ոչ ոքի՝ և հայրենիքի պաշտպաններին, և զոհվածներին: Ժողովուրդ, դա հեշտ գործ չէ, այսօր տեսնելով պարոն Փաշինյանին՝ ձեզ ասեմ, որ այդքան էլ հեշտ չի իր վիճակը, այսօր այդ մարդը կատարել է, արել է, հալալ է, ու դրա համար պետք է բոլորը աջակից լինեն նրան, մարդու մատից փուշ հանեն, ոչ թե մարդու համար պրոբլեմներ սարքեն: Եթե այսօր նա երկրի ղեկավարն է, պետք է մի քիչ առավելություններ էլ լինեն նրա համար, մենք պետք է մտածենք ինչպես մեկ ընտանիք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ երկիր կառավարելիս ամենակարևորը պետք է պատկերացնես ու իմանաս, որ հարյուր-հազարավոր ընտանիքներ քեզ են սպասում, հույսով, հավատով, որ վաղը լավ է լինելու:


Ծառուկյանի կարծիքով՝բոլոր հարցերը լուծվում են բանակցային, ընկերական սեղանի շուրջ. «Եթե դու կապեր չունես, ոչ մի հարց չի լուծվելու, պետք է կապեր ունենաս, ընկերներ ունենաս, որ զանգով հարցեր կարգավորվեն, որ կապ լինի, որ իրենց երկրի ժողովուրդն էլ գա, դուք էլ գնաք, կապն ամրապնդվի»:


Անդրադառնալով քաղաքացիներին հուզող խնդիրներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ օրինակ առողջապահության ոլորտում խնդիրներ կան, մարդիկ հերթագրվում են պետպատվերի շրջանակում բուժում ստանալու համար, սակայն երբ հերթը հասնում է իրենց, ասում են՝ գումարը վերջացավ. «Մարդուն հասանելի գումարը ո՞նց կարող է վերջանալ, դրա համար պետք է պետական հիվանդանոցներ լինեն Երևանում և մարզերում»:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ