ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. նիստը կշարունակվի վաղը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. նիստը կշարունակվի վաղը
27.11.2018 | 22:46

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագաh, 2008թ. մարտի 1-2-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննության նիստը:


Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանից ժամանակ են պահանջել դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու համար, սակայն դատարանի հատկացրած մեկ ժամը չի բավականացրել և նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 12:00-ն:
Նախագահող դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Հարցին, թե ինչ հիմքով են դատավորին ինքնաբացարկ ներկայացնում, Հայկ Ալումյանն ասաց, որ իրականում մեկ հիմք կա, փաստեր պետք է նշեն. «Վաղը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելուց հետո հիմքի մասին ձեզ կհայտնենք»:


Հարցին, թե նիստին գլխավոր դատախազի մասնակցությունը մտահոգվելու տեղիք չի տալիս, Հայկ Ալումյանն ասաց. «Մտահոգության առիթ չի տալիս, սակայն առավել հեշտ է մրցակից ունենալ մեկ դատախազ, քան վեց դատախազ, որոնցից մեկը գլխավոր դատախազն է: Նիստի ընթացքում նաև միջնորդություն է եղել, մի քանի փաստաթղթեր ենք պահանջել, գլխավոր դատախազն առարկեց, բայց դատարանը հնարավորություն տվեց այդ փաստաթղթերը պահանջել»:


Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ Վճռաբեկը բացառապես անդրադարձել է անձեռնմխելիության հիմքին. «Միտքը հետևյալն է, որ անձեռնմխելիության հարցը քննարկելիս դատարանը չպետք է կտրվի հիմնավոր կասկածի խնդիրը քննարկելու հարցից, այսինքն՝ այդ երկու հարցը պետք է իրար հետ քննի, ինչը, ըստ Վճռաբեկի՝ Վերաքննիչը չի արել:


Եթե դատարանը հետևի Վճռաբեկի պահանջին, ապա այդպես պետք է վարվի, ինչպես մենք էինք ասում մեր վճռաբեկ բողոքում»:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ