ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյան. Ռուսական դպրոց եմ կառուցելու, որ մեր հայրենակիցները գան՝ բնակարանը կա, դպրոցն էլ

Գագիկ Ծառուկյան. Ռուսական դպրոց եմ կառուցելու, որ մեր հայրենակիցները գան՝ բնակարանը կա, դպրոցն էլ
27.11.2018 | 22:48

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է հայրենադարձության խնդրին: Նա նշել է, որ Հայաստանի միջին խավը 27 տարի բնակարան չի գնել, ինքը բնակարանաշինության ծրագիր է անում: Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում, ըստ նրա, նման քայլեր պետք է արվեն: Հայաստան եկող աբովյանցիների բնակարանային հարցերը լուծվում են, բայց մարդիկ բարձրացնում են նաև երեխաների դպրոցի հարցը: «Ինձ ասում են, լավ, պարոն Ծառուկյան ջան, գալիս ենք, բնակարանի հարցը կարգավորել ենք, բա իմ երեխեն 5-6-րդ դասարան ա, կրթությունը հիմա ռուսական ա, որ գամ ո՞նց եմ անելու: Ասեցի՝ ճիշտ ես ասում: Ուրեմն դրա համար ես իմ աբովյանցիներին խոսք եմ տալիս, որ այդ թաղամասում նաև ռուսական դպրոց եմ կառուցելու, որ մեր հայրենակիցները գան, բնակարանը կա, դպրոցն էլ»,- ասաց Ծառուկյանը: Նա նշեց, որ խնդիրները պետք է կարգավորել, հետո մտածել ներգաղթի մասին: «Այսօր մարդիկ, ես փշաքաղվում եմ, ասում են՝ Ծառուկյան ջան, գանք, բա իմ երեխեն ռուսական կրթություն ա ստացել: Եվ այդպես մենք բոլոր պայմանները պետք է ստեղծենք, բոլոր ոլորտներում պետք է աշխատել: Միայն ներդրումը չէ: Հարց չկա, ներդրումն անում են, բիզնեսի զարգացման համար է դա, բայց ընդհանուր ժողովրդի համար, բոլոր ոլորտներում տարեկան ներդրումներ պետք է արվեն»,- հավելեց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ներդրողին պետք չէ խնդրել, որ գա Հայաստան, պետք է պարզապես հարևան երկրների համեմատ հարկերը մի փոքր իջեցնել, և ներդրողը կգա: Ըստ նրա՝ մարդը տնտեսական աճը պետք է զգա իր վրա՝ իր սառնարանը բացելով: «Էսօր ոչ մեկի հետ խոսել չի լինում, վրդովված են, նեղված են, հիասթափված են: Բայց սաղ սպասում են, որ լավ ա լինելու: Այո, անպայման լավ ա լինելու, մենք թույլ չենք տալու, ամեն ինչ անելու ենք»,- նշեց նա: Այսօր, ըստ Ծառուկյանի, պետք է արվի տնտեսական հեղափոխություն, ինչի հնարավորությունը կա:


Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ