ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. Դուք Կոկո Շանելը չեք, ոչ էլ Ջանի Վերսաչեն

Արամ Սարգսյան. Դուք Կոկո Շանելը չեք, ոչ էլ Ջանի Վերսաչեն
29.11.2018 | 12:32

«Մենք» դաշինքի նախընտրական հանդիպումները Շիրակի մարզում սկսվեցին Արթիկից: Նախ երթով անցան Արթիկի փողոցներով` ներկայացնելով, թե դաշինքը ինչ ծրագիր է առաջարկում ընտրողներին՝ «կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում, հարկային արտոնություններ գյուղմթերքի և սննդի արտադրության և արտահանման համար»: «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, թե տրամաբանական է, որ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ ընտրություններին վստահության մեծ քվե է ստանալու, բայց ժողովրդավարությունը կտուժի, եթե ամեն ինչ մեկ ուժի ձեռքում լինի: Սարգսյանն հավելեց, թե իրենք օգնելու են Փաշինյանին, միևնույն ժամանակ մատնացույց կանեն բացթողումներն ու դրանք շտկելու ճանապարհը ցույց կտան․ «Մենք հենց այդ ուժն ենք, որ ոչ թե ուրախանում է էսօրվա գործող իշխանության թերություններով, բացթողումներով, այլ մենք էն ուժն ենք, որը ուզում է օգնել, օր առաջ ասել, որ էդ թերությունները չլինեն, որ էդ բացթողումները չլինեն: Ոչ միայն ասել էդ, այլև ճանապարհներ ցույց տալ, թե ինչ քայլեր պիտի անել, որպեսզի էդ սխալները շտկվեն, որպեսզի երկիրը ավելի լավն ու ավելի առաջադեմը դառնա»:


Արամ Սարգսյանը խախտեց տված խոստումը թե քաղաքական այլ ուժերի չի քննադատելու ու քննադատության սլաքն ուղղեց Հանրապետականին՝ մեղադրելով քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու մեջ: «Հանրապետական կուսակցությունը, ժողովուրդ ջան, հստակ տակտիկա է օգտագործում, և դա շատ վատ է: Իրենք ուզում են ձեզ խաբել: Իրենց պաստառները սարքել են սև ու սպիտակ: Իրենք մեր ժողովրդին ուզում են բաժանել սևերի ու սպիտակների: Իրենք դրանով ուզում են ասել, որ Հայաստանում կա երկու կուսակցություն․ մեկը «Քաղաքացիական պայմանագիրն» է, մյուսը՝ Հանրապետական կուսակցությունը: Ուրիշները չկան: Հարգարժան հանրապետականներ, դուք ոչ Կոկո Շանելն եք, որ սև ու սպիտակի վրա եք գնում, ոչ էլ Ջաննի Վերսաչին: Էդ ձեզ չի օգնելու: Դուք սև չեք, դուք գորշ եք», - հայտարարեց «Մենք» դաշինքի առաջին համարը:


Տնտեսական ծրագրերից խոսելով՝ Արամ Սարգսյանը անդրադարձավ աշխատատեղերի ստեղծմանը, որով կկանխվի արտագաղթը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել ներդրումներ, իսկ դա հնարավոր է մի քանի պայմաններ ապահովելու պարագայում. «Նախ պիտի հստակ պայքար տարվի կոռուպցիայի դեմ, պիտի ամբողջությամբ առողջացվի դատական համակարգը: Ներդրում անող մարդը, բիզնեսով զբաղվող մարդը պիտի իմանա, որ ինքը իր իրավունքները կարող է պաշտպանել դատարանում: Հարկային արտոնություններ պիտի տրվեն էն կազմակերպություններին, ովքեր ներդրումներ են անում՝ նույնիսկ միջինին, նույնիսկ փոքրին: Ներդրման խրախուսումը պիտի լինի իշխանության համար 1 խնդիրը»:
«Մենք» դաշինքը հաջորդ խնդիրը համարում է հայաստանցիների պաշտպանվածությունը․ պետք է պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնել: Հարևան Ադրբեջանը զինվում է նավթ վաճառելով: Արամ Սարգսյանը մատնացույց է անում, թե Հայաստանը որտեղից կարող է անհրաժեշտ գումարները գտնել․ «Հայաստանն ունի լուրջ մետաղական բնական ռեսուրսներ, գունավոր մետաղներ: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանում ունենանք մետաղաձուլական գործարան: Դա շատ մեծ թվով աշխատատեղերի խնդիր է լուծելու ու բյուջեի շատ մեծ գումարներ է ապահովելու»:


Դաշինքը երկրորդ համարը՝ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, խոսեց վերջին տարիներին Հայաստանից արտահանված մեծ կապիտալի մասին: Խոսքը 10 մլրդ դոլարի մասին է, որը գողացվել է ժողովրդից և պետք է վերադարձվի: «Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Դա գողոն է մեր քաղաքացիներից», - պնդեց նա:
«Մենք» դաշինքը Շիրակի մարզում մի շարք համայնքներում հանդիպումներ անցկացրեց՝ դրանք եզրափակելով Գյումրիում: Դաշինքը մարզում վարկանիշային 8 թեկնածու է առաջադրել:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ