Սիմֆերոպոլի դատարանը որոշեց ուկրաինացի 12 նավաստիներին կալանել երկու ամսով: Նրանք մեղադրվում են Ռուսաստանի ծովային սահմանը անօրինական հատելու, ռուսական ջրային տարածք մտնելու մեջ: Անցած կիրակի Կերչի նեղուցում ռուսական ուժերը ուկրաինական երեք նավ են կալանել ու ձերբակալել 24 նավաստիների: Ռուսական սահմանապահ նավերի կրակոցներից կան վիրավորված ուկրաինացի նավաստիներ: