Վերաքննիչ դատարանը մերժեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ որոշումը կմեկնաբանեն ծանոթանալուց հետո: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մամուլից է տեղեկացել, որ Վերաքննիչում գործը քննող դատավորի անունը որոշվել է վիճակահանությամբ։ Ըստ Ալումյանի՝ օրենքով վիճակահանություն որպես այդպիսին նախատեսված չէ։ 10 օր առաջ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին:
Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր ընդունել: