ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը համոզում է դիլիջանցիներին

Փաշինյանը համոզում է դիլիջանցիներին
29.11.2018 | 12:39

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլորին դեկտեմբերի 9-ին մասնակցել ընտրություններին: «Անկախ նրանից, թե ինչ եղանակ կլինի, դեկտեմբերի 9-ին անպայման կգնաք ընտրական տեղամասեր: Եթե նույնիսկ բուքուբորան լինի, վիշապաձայն բուք լինի, պետք է այդ ճանապարհն անցնեք, անեք ձեր քայլը, գնաք ընտրական տեղամաս», - Դիլիջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Փաշինյանը:


Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից արվող այն հայտարարություններին, որ արդեն իսկ պարզ է՝ «Իմ քայլը» խորհրդարանում լինելու է մեծամասնություն՝ Փաշինյանն ասաց, որ դա դեռ պարզ չէ ու պարզ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Մեզ ուղղակի մեծամասնություն չի անհրաժեշտ, մեզ պինդ համաժողովրդական մեծամասնություն է պետք, որպեսզի կարողանանք թալանածը հետ բերենք, մարդկանց օրենքի առաջ հավասարեցնենք, Զինված ուժերը ավելի հզորացնենք, արմատախիլ անենք կոռուպցիան, իրականացնենք տնտեսական հեղափոխություն», - հայտարարեց նա:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ