Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին: «Մեծացրեք ձեր հնարավորություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ այս մեծ ազգին», - հայտարարել է Խամենեին, որը Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, բանակի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Խամենեին նշել է, որ երկրի զինված ուժերի մարտունակության ամրապնդումը զսպող գործոն է և «վախի մեջ է գցում թշնամիներին», հավելելով, որ Իրանը մտադիր չէ որևէ մեկի դեմ պատերազմ սկսել: