ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Մենք» դաշինքի հայտարարությունը

«Մենք» դաշինքի հայտարարությունը
29.11.2018 | 12:46

Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցիոլոգիական հարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը: Վերջին օրերին մամուլում շրջանառվում են հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներ: Ուշագրավ է, որ այս արդյունքները հրապարակողները որևէ անգամ չեն նշել այն կարևոր հանգամանքի մասին, որ այդ հարցումներն իրականացվել են դեռևս այն շրջանում, երբ Մենք Դաշինքը (որի Հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 10-ին) և այլ նոր ուժեր դեռևս ձևավորված չեն եղել և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել:


Ակնհայտ է, որ այս տվյալները ավելի վաղ փուլում չհրապարակելը, և դրանք ընտրարշավի հենց այս փուլում հրապարակայնացնելը և չհիշատակելը, որ Մենքը և մյուս ուժերը այդ ժամանակ չեն եղել, ոչ այլ ինչ է, քան հակաքարոզչություն, հասարակությանը շփոթության մեջ գցելու անհաջող փորձ, ինչու չէ նաև՝ ակնհայտ օժանդակություն որոշ քաղաքական շրջանակների: Նոր Հայաստանում նման իմիտացիոն երևույթները պետք է տեղ չունենան, և մենք նաև պայքարում ենք, որ բացառենք նման գործելաոճը և իմիտացիոն երևույթները: Մենք գտնում ենք, որ սա օրենքի ակնհայտ խախտում է և հակաքարոզչություն: Միջազգային դիտորդների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և այլ պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ