ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քննարկվել են Բենիամին հնագիտական համալիրին հարակից ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր

Քննարկվել են Բենիամին հնագիտական համալիրին հարակից ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր
29.11.2018 | 16:50

Նոյեմբերի 29-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «ՍՊԵԱ և Այ Ար Դի» ՀՁ ներկայացուցիչներ Քրիստինա Ջիանակոպուլուի և Ֆաբիո Բունոմոյի հետ։


Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը «ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի հետ քննարկել են Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված Բենիամին հնագիտական համալիրին հարակից 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր։ Նշենք, որ այդ տարածքում հնագիտական-պատմամշակութային արժեք հանդիսացող օբյեկտի բացահայտման հետ կապված՝ պետք է կատարվեն ճանապարհի նախագծային փոփոխություններ։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի աշխատանքի բարելավման խնդիրներին։

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ