ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Շիրվանզադեի նոր հրատարակությունը

Շիրվանզադեի նոր հրատարակությունը
30.11.2018 | 00:30

Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է Շիրվանզադեի «Հուշապատկերներ» գիրքը՝ նվիրված դասական գրողի ծննդյան 160-ամյակին:
Գրքի կազմողը, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակը հրապարակախոս Խաչատուր Դադայանն է, խմբագիրը` Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, տպագրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:


Գիրքը հուշերի յուրատեսակ ժողովածու է Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի, գրողներ Սիամանթոյի, Րաֆֆու, Գամառ Քաթիպայի (Ռաֆայել Պատկանյան), Գաբրիել Սունդուկյանի, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, խմբագիրներ Գրիգոր Արծրունու, Աբգար Հովհաննիսյանի, Ավետիք Արասխանյանի, Ալեքսանդր Քալանթարի, Համբարձում Առաքելյանի, Սպանդար Սպանդարյանի, մշակութային գործիչ Կոնստանդին Խատիսյանի և դերասան Պետրոս Ադամյանի մասին: Զետեղված է նաև Վարդգես Ահարոնյանի հուշագրությունը Շիրվանզադեի մասին: Առանձին գրքով լույս է տեսել առաջին անգամ:
Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման մտահղացումը և իրականացումը մանրամասն ներկայացրեց Խաչատուր Դադայանը: Ապա ելույթներ ունեցան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանը, գրականագետ Աբգար Ափինյանը, որոնք բարձր գնահատեցին գրքի լույսընծայումը, որպես աղբյուրագիտական ու գրականագիտական երևույթ:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ գրքի խմբագիր, ՀԱԳ տնօրեն Տիգրան Զարգարյանը:


Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ