ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդմոն Մարուքյան. Մարդիկ այլևս ելույթների կարիք չեն ունենալու, մարդիկ ուզում են ավելի լավ ապրել

Էդմոն Մարուքյան. Մարդիկ այլևս ելույթների կարիք չեն ունենալու, մարդիկ ուզում են ավելի լավ ապրել
30.11.2018 | 12:47

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավակնում է նոր խորհրդարանում լինել երկրորդ քաղաքական միավորը` Մարտունիում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Հայաստանում դեկտեմբերի 9-ին իշխանության հարցը լուծված է։ Մենք գիտակցում ենք, որ այն ուժը, որը հեղափոխություն է իրականցրել, ունի ժողովրդի աջակցությունն ու պիտի լինի իշխանություն։ Բայց դեկտեմեբրի 9-ին ժողովուրդը որոշելու է՝ ովքեր են մյուսները։ Բացի հեղափոխության ուժից՝ ունենալու՞ ենք այնպիսի ուժեր, որոնք պատգամավորներ կտանեն, որոնք կզբաղվեն բիզնեսով, թե՞ կզբաղվեն քաղաքացու ամենօրյա դարդ ու ցավով, ունենալու՞ ենք պատգամավորներ, ովքեր բերանները ջուր առած նստելու են, թե՞ պայքարելու են մեր շահերի համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց՝ հեղափոխական ժամանակներն անցել են ու եկել է աշխատանքի ժամանակը. «Մարդիկ այլևս ելույթների կարիք չեն ունենալու, մարդիկ ուզում են ավելի լավ ապրել, քան երեկ էր։ Մենք գնում ենք այդ գործով զբաղվելու»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ