ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում 589 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրեր են քննարկվում

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում 589 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրեր են քննարկվում
30.11.2018 | 12:48

Այս պահին Հայաստանում 589 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրեր են քննարկվում` Գավառում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։


«Իմ ձեռքի տակ ցուցակ է, այստեղ ներդրումային ծրագրերն են, որոնց իրագործումն այս պահին սկսված է Հայաստանի Հանրապետությունում և ընդհանուր առմամբ 589 մլն դոլարի ծրագրեր են քննարկվում», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նա նշեց՝ իր կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դրանք բոլորն իրականություն դառնան. «Միանշանակ աջակցելու ենք այդ ծրագրերին ու նրանք էլ օգնելու են, որ Հայաստանում տեղի ունենա տնտեսական հեղափոխությունը», - ամփոփեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ