ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շարմազանով. Իմ պայքարը իրանց քաղաքական պապայի հետ է, ոչ թե՝ օրը վեց անգամ կարծիք փոխող քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների

Շարմազանով. Իմ պայքարը իրանց քաղաքական պապայի հետ է, ոչ թե՝ օրը վեց անգամ կարծիք փոխող քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների
30.11.2018 | 12:52

Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի այս քարոզարշավը որպես դասական քարոզարշավ չկայանա, Facebook-յան իր ուղիղ եթերում ասել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Էդուարդ Շարմազանովը:


«Ուշադրությունը շեղում են ծրագրային պայքարից, պրոբլեմներից և որևէ գաղափարական բանավեճ մերժվում է: Մեր նպատակը չէ ինչ-որ մեկի դեմ պայքարը, ժողովրդի դարդ ու ցավը թողած, հայհոյանքների մրցավազքին մասնակցելը: Բոլոր մեր հակադարձողներին կոշտ ու արժանի պատասխան ենք տալու», - ասել է Շարմազանովը: Անդրադառնալով Փաշինյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավարող Վիգեն Սարգսյանի բանավեճի հրավերը մերժելուն՝ Շարմազանովը նկատել է, որ տրամաբանական չէ Փաշինյանի պնդումը, թե ինքը չի կարող բոլոր 10 ուժերի ներկայացուցիչների հետ գնալ բանավեճի: «Դա տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը խոսեր իր ծրագրերից, այլ ոչ թե առավոտից իրիկուն հակադարձեր կամ գոռգոռար մեր կողմնակցիների վրա», - հակադարձել է նա: Շարմազանովը խորհուրդ է տվել իր իսկ բնորոշմամբ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ «Փաշինյանի վկաներին» չխառնվել ՀՀԿ և «Իմ քայլը» գաղափարական պայքարին: «Մեր գաղափարական պայքարը Փաշինյանի և նրա թիմի հետ է: Խորհուրդ կտամ ոտի տակ չընկնել: Իմ պայքարը իրանց քաղաքական պապայի, քաղաքական կուռքի հետ ա, այլ ոչ թե օրը վեց անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ: Նենց որ, չփորձեք ոտք մեկնել մեր հետ ու գնահատականներ հնչեցնել Հանրապետականի վերաբերյալ», - նշել է Շարմազանովը:

Դիտվել է՝ 272

Մեկնաբանություններ